Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը՝ Հայկոյի մահվան մասին

Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:

Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին:

ՀՀ առողջապահության նախարարություն