Search
Close this search box.

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ, 3-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, Սյունիքում և Արցախում սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 2-ին, 3-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: