Search
Close this search box.

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ադրբեջանցիները Facebook-յան կեղծ հավելվածի միջոցով հայկական էջեր են գողանում. մեդիափորձագետ

Facebook սոցցանցի հայկական տիրույթում գաղնաբառ գողանալու նոր հավելված է շրջառանվում, որն, իբր, հաղորդում է օգտատիրոջը սոցցանցից օգտվելու կանոնների խախտման մասին և պահանջում է սեղմել հղումը, որն անելուց հետո տիրանում են օգտատիրոջ էջին:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում հերթական անգամ զգուշացրել է, որ «նախազգուշացումն» իրական չէ, էջերը գողանալու համար են։

«Մեր ոխերիմ բարեկամներն են անում», — հավելել է նա: