Search
Close this search box.

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիների բռնկած հրդեհը մարված է․ համայնքապետ

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիների բռնկված հրդեհն առավոտյան մարվել է։ Այս մասին այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Կրակը բռնկվել էր սարի լանջի շրջանում։ Կրակ եւ իրենց եւ մեր ուղղությամբ էր գալիս իրենց ուղությամբ էլ։ Բացի այդ տարածքն իրենց նստած տարածքն է, կուզեն կվառեն, կուզեն՝ ոչ։ Այդ տարածքը մեր տարածքն է, բայց իրենք նստած են մեր տարածքի մեջ»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ-ի ստացած ահազանգերի համաձայն ադրբեջանցի զինծառայողները երեկվանից հրդեհներ են բռնկում Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի հարևանությամբ։