Search
Close this search box.

Միայն Հայաստանում է, որ ցանկանում են թուրքերն ու ադրբեջանցիները Զանգեզուրի միջանցքը ստանան․ Զանգեզուրի միջանցքի վտանգները․ ՌԴ ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարով

Միայն Հայաստանում է, որ ցանկանում են թուրքերն ու ադրբեջանցիները Զանգեզուրի միջանցքը ստանան և ուրախ են այդ փաստից։
Մինչդեռ այդ միջանցքի բացվելը մտահոգում է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Իրանի պաշտոնական լրատվականը հայտնում է, որ Զանգեզուրի միջանցքը լրջագույն խնդիր է դառնալու ՌԴ-ի, Իրանի և Հայաստանի համար։

Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությանն է վտանգ սպառնում, այլ նաև ունենալու լուրջ բացասական հետևանքներ Ռուսաստանի և Իրանի համար, քանի որ ոչ ոք երաշխավորված չի լինելու այն բանից, որ ժամանակի ընթացքում Թուրքիան այդ միջանցքը չի օգտագործելու Ռուսաստանի կամ Իրանի դեմ։ Այդ միջանցքի բացվելը մտահոգում է նաև Չինաստանին, քանի որ Թուրքիան դրանով մտնում է Կենտրոնական Ասիա։

Այս ամենի հետ մեկտեղ` միայն Հայաստանում է, որ նորմալ են վերաբերում այդ գաղափարին:

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարով