Search
Close this search box.

Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու համար

Թուրքիան մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից օդային հարձակումների հաճախակիացման կապակցությամբ: Այս մասին գերատեսչության թվիթերյան էջում հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը:

«Վերջերս Իդլիբում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածների աճ է գրանցվել: Մենք արդեն նշել ենք, որ դա հակասում է փոխըմբռնման հուշագրին»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ ներկայում բանակցություններ են ընթանում Մոսկվայի և Անկարայի միջև ծագած հակասությունների շուրջ:

Աքարը հավելել է, որ Թուրքիան պետք է ներկայություն պահպանի Իդլիբում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սիրիացի փախստականների հոսքի աճի դեմ պայքարի համար:

Թուրքիայի պաշտպանության նախարարը Սիրիայում թուրքական զորախմբի նպատակն անվանել է «սիրիացի եղբայրների անվտանգության ապահովում»: