Search
Close this search box.

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ սկսված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:

Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և ապագայի հանդեպ վստահություն ձեռք բերի: Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք աջակից լինել:

Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հա գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը:

Ռուսական կողմն անմիջականորեն ներգրավված է տարածաշրջանում բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակման մեջ:

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար:

Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին, ասված է ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ։