Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոմունիստները ցանկանում են վերցնել ամբողջ իշխանությունը՝ երկրում վերականգնելով սոցիալական արդարությունը

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության պլենար նիստը: Նիստը մեկնարկեց կուսակցության օրհներգով, այնուհետև առաջարկվեց մեկ րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, հետո նաև կուսակցության անդամների, որոնք մահացել են վերջին շրջանում:

Այնուհետև ընտրվեց կուսակցության վեց հոգանոց նախագահությունը՝ Երջանիկ Ղազարյան, Բորիս Գյուրջյան, Գագիկ Մանուկյան, Անդրանիկ Ղուկասյան, Արմեն Մանուկյան: Ինչպես նաև պլենումի աշխատանքներին մասնակցում էր ՌԴ կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՌԴ պետական դումայի պատգամավոր Կազբեկ Տայսաևը: Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվեց Երջանիկ Ղազարյանը: Մի շարք օրակարգային հարցեր քննարկելուց հետո անցում կատարվեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությանը:

Երջանիկ Աբգարյանը նշում է, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը բազմիցս մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Սակայն ՀԿԿ-ն 15 տարի է, ինչ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, բայց հիմա մենք հայտ ենք ներկայացրել Հայաստանում իշխանություն վերցնելու, պատրաստ ենք վերցնել այդ պատասխանատվությունը, այսօր հայտարարում ենք դրա մասին և դա սկսում ենք տեղերից: Մեր նպատակը միանշանակ հաղթանակն է: Մենք առաջադրվել ենք Գյումրիի ավագանու ընտրություններում, ինչպես նաև Գորիսում, սակայն այնտեղ ունենք խնդիրներ, վիճարկում ենք: Հաջորդիվ մասնակցելու ենք նաև Վանաձորում կայանալիք ընտրություններին: Ապագայում ևս մասնակցելու ենք ընտրություններին: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս 30 տարիները ոչինչ չեն տվել Հայաստանին, հայ ժողովրդին, եղել է միայն ալան-թալան, սեփականաշնորհում և այլն: Մենք գալիս ենք վերցնելու իշխանությունը, ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ, այլ հայամետ կուսակցություն ենք:

Մանրամասները՝ տեսանյութում