Search
Close this search box.

«Այն, ինչ կատարվում է մեր երկրում, մշակվում և ներդրվում է դրսից»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գնալով մեր վիճակն, ամենայն հավանականությամբ, ավելի կվատանա, քանի դեռ երկրի իշխանություններն զբաղված են ոչ թե թշնամու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ ծրագրավորված քայլեր իրականացնելով, այլ սեփական ժողովրդի շարքերն ամենօրյա ռեժիմով ու հետևողականորեն պառակտելով: Մտածող հայի համար արդեն պարզից էլ պարզ է, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, մշակվում և ներդրվում է դրսից… Իսկ այդ դուրսը, կարծես թե, ոչ միայն մեզ հայտնի թշնամի պետություններն են, այլ ավելի շատ աշխարհաքաղաքական նշանակության մեծ խնդիրներ լուծող ուժային կենտրոնները… Կդիմանանք, արդյո՞ք, այս մեծ խաղի ինտենսիվությանը, որում հայտնվել ենք մեր ապաշնորհ իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում, թե նորից կկորցնենք այն ամենը, ինչ բազում զոհողությունների գնով նվաճել էինք նախորդ դարավերջին…