Search
Close this search box.

Մեզ միայն պատվաստում չէ, որ պարտադրում են

Մեզ միայն պատվաստում չէ, որ պարտադրում են: Մեզ ամեն ինչ են պարտադրում:
Մեզ պարտադրում եմ պետական բյուջե հարկեր վճարել և չպահանջել դրանց վերաբերյալ հաշվետվություն:
Մեզ պարտադրում են ընդունել ընտրակեղծիքներով կայացած ընտրությունների արդյունքները:
Մեզ պարտադրում են վճարել կասկածելի գնային ծագումնաբանություն ունեցող ծառայությունների դիմաց:
Մեզ պարտադրում են դուրս չգալ և չբողոքել անարդարությունների դեմ: Եվ այսպես շարունակ:

Պարտադրանքներն աստիճանաբար ավելանում են: Շատերդ երևի չեք նկատել ՀայՓոստ / HayPost-ի նոր պարտադրանքը: Ուրեմն, եթե դուք ցանկանում եք նամակ ուղարկել, ապա ձեր հեռախոսին պետք է կոդ գա: Եվ միայն այդ կոդը փոստի աշխատակցին հայտնելուց հետո, դուք կարող եք նամակ ուղարկել: Եթե դուք հեռախոս չունեք, ապա ՀայՓոստ իզուր մի գնացեք: Անիմաստ է:

Թիվ 37 փոստային բաժանմունքի աշխատակից Սարգսյան Հասմիկը կարծում է, որ բոլորը պարտավոր են հեռախոս ունենալ, քանզի դա «ՀայՓոստի օրենքն է և պարտադրանքը», իսկ, որ ինքը՝ Սարգսյան Հասմիկը նույնպես պարտավորություններ ունի (օրինակ՝ պետք է բեյջ կրի, գործառույթներից տեղեկացված լինի), չգիտի: Այդպես էլ բոլորը: Մեզ համար պարտավորություն են սահմանում, մոռանալով իրենց պարտավորությունների մասին:

Տղայի 18 տարեկանը լրանալուն պես, պետությունը հիշում է տղայի՝ Հայրենիքի հանդեպ պարտավորությունների մասին, սակայն 18 տարի շարունակ այդ նույն պետությունը չէր հիշում իր՝ այդ տղայի հանդեպ պարտավորությունների մասին:
Եթե դուք անշարժ կամ շարժական գույք ունեք, ապա վերջ՝ կորած եք, պետք է աստղաբաշխական գույքահարկ վճարեք:
Աշխատանք ունեք՝ պատվաստվեք:

Իշխանության մասին հատուկ կարծիք ունեք՝ ազատազրկվեք:
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Իսկ ի՞նչ է լինում, եթե անձը ոչինչ չունի: Չնայած, այդպես չի լինում: Յուրաքանչյուրը գոնե սեռական օրգաններ պետք է ունենա: Եվ քանի որ դա անհերքելի է, ապա պետությունը պետք է համընդհանուր և համապարփակ սեքս պարտադրի: Գումարով: Գումարն էլ պետական բյուջե փոխանցվի: Միգուցե այդ դեպքում մնացած պարտադրանքները վերանան:

ՀԳ. Զարմանում եմ այսօրինակ բացթողումների վրա: Չի կարելի: Պետությունը պարտավոր է ամեն գնով հարստանալ: