Search
Close this search box.

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

Սեպտեմբերի 23-ին Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն