Search
Close this search box.

ԵԱՀԿ ՄԽ շրջանակում պետք է քննարկել մի կարևոր հարց՝ ԼՂ կարգավիճակի հարցը. Արմեն Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է,  լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բոլոր համանախագահների կողմից էլ հայտարարություն է եղել, որ պետք է  վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում։ Եվ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում պետք  է քննարկել մի կարևոր հարց՝ կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, և այդ հարցը սպասում է իր լուծմանը: Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարծում ենք, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակն ենք քննարկելու: Ադրբեջանի նման հայտարարություններն անհասկանալի են»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։