Search
Close this search box.

Տարածաշրջանում «կրքեր» են բորբոքվում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կոնկրետ ակնկալիքներ ունեն

Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով տարածաշրջանում «կրքեր» են բորբոքվում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կոնկրետ ակնկալիքներ ունեն և այդ ամենի ուղղությամբ առաջընթաց չեն տեսնում: Խոսքը, ըստ նրա, միջանցքի մասին է, որի մասին կողմերը ուղիղ խոսում են: Նրա խոսքով, պատահական չեն զորավարժությունները թե՛ Նախիջևանի կողմից, թե՛ Կասպից ծովում, դրանք ինչ-որ չափով ուղղված են նաև ՌԴ-ին:

«Այս ամենը, իհարկե, պատերազմի և դրանում հաղթանակի, էյֆորիայի հետևանք է: ՌԴ-ի համար իր հերթին նախընտրելի կլինի, որ այն մի փոքր իջնի, և կարծես այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկվում են: Սակայն ներկայումս ամենաուշագրավ հանգրվանը Թեհրան-Բաքու տիրույթում է լինելու»,- ասել է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: