Search
Close this search box.

Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսված չէ․ Պապիկյան

Վերջերս այլ երկրների աղբյուրներից պարզ դարձավ, որ վարչապետը հանդիպման առաջարկ է արել Թուրքիայի նախագահին, որից հետո հնչեց Էրդողանի, մեղմ ասած, արհամարհական պատասխանը։ Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի լռությունը, «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հետաքրքրվել էր օգտատերերից մեկը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանից։

Օգտատերը նշել է նաև, որ նախկին իշխանություններին շատ կոպիտ պատասխանող իշխանությունը այժմ, երբ միջազգային մակարդակում իրեն ծաղրում են, լռում է։

Պապիկյանը նախընտրել է մեկնաբանություն չանել։

«Մեկնաբանություն չունեմ, ես հիմա պիտի Էրդողանին մեկնաբանե՞մ՝ Էրդողանն ինչ է ասել։ Կարծում եմ՝ ինչ մեկնաբանություն տրվել է, բավարար է», — նշել է նա։

Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե ինչու՞ է Փաշինյանը հանդիպելու Էրդողանի հետ, Սուրեն Պապիկյանը պատասխանել է կարճ․ «Հանդիպում նախատեսված չէ»։