Search
Close this search box.

Ուղիղ մեկ ամիս է, ինչ ավագ լեյտենանտ Դավիդյանի գտնվելու վայրն անհայտ է

Մեկ ամիս է՝ չի հաջողվում գտնել անհետ կորած համարվող ավագ լեյտենանտ Դավիդյանին։ «Փաստինֆո»-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ աշխատանքներ են տարվում։

Հիշեցնենք, որ ռազմական գերատեսչությունը օգոստոսի 22-ին հաղորդել էր, որ 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

Գերատեսչությունից հավելել էին, որ նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվել զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։