Search
Close this search box.

Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանն, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

ՔԿ մամուլի քարտուղարը նշեց, որ Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել էր երկու քաղաքացի: Միջադեպի հետ կապված լրատվամիջոցներում շրջանառվում է նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու՝ Մելիքսեթ Բարսեղյանի անունը: Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում է եղել նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: