Search
Close this search box.

Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմել է գորիսեցիներին

Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմել է գորիսեցիներին.

«…Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեեւ այս պահին անազատության մեջ եմ, սակայն վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է, վերականգնվելու է նաեւ թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ:

Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով… Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող, չնայած ստեղծված բոլոր խոչընդոտներին եւ իմ հանդեպ ծավալվող անարդարություններին… Իմ փոխարեն այսօր թող խոսեն այն բոլոր աշխատանքներն ու իրականացված նախագծերը, որոնք կյանքի են կոչվել այս 4 տարիների ընթացքում…»: