Search
Close this search box.

Հայկոյի որդին տեղյակ չէ հոր հիվանդության մասին, Անահիտ Սիմոնյանը խնդրում է չգրել, իսկ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երգիչ Հայկոյի առողջական վիճակի մասին տարածվող տարատեսակ լուրերին է անդրադարձել նրա նախկին կինն ու երեխայի մայրը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Սիմոնյանը հանրությանն ու լրատվամիջոցներին խնդրում է հոր առողջականի վերաբերյալ երեխային հարցեր չտալ. «Բոլորի ուշադրությունն եմ խնդրում. Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի՝ կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Ինչպես նաեւ Արմանը տեղյակ չէ այդ մասին եւ բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ եւ երեխային չգրել նամակներ, չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի: Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»,- գրել է երգչուհին:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ տեղեկացնում է. «Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․Հուսանք՝ կհաղթահարեն․․․»: