Search
Close this search box.

Ինչու հայերը կանգնեցին անկախության կորստի վտանգի առջև . Օլշանսկի երկու հիմնական պատճառ է նշում

Հանրային գործիչ, հայտնի հրապարակախոս Դմիտրի Օլշանսկին գրում է.
«Խորհրդային Միությունը քանդվեց նաև այն պատճառով, որ հայերը ընդվզեցին Խորհրդային Միության դեմ։ Հայերը այլևս չէին ցանկանում ապրել Խորհրդային երկրում, այլ ցանկանում էին անկախ պետականություն և Ղարաբաղի հետ վերամիավորում։ Թվում էր, թե` 30 տարի առաջ նրանք հասան իրենց ուզածին` ունեցան անկախ երկիր և փաստացի անկախ Ղարաբաղ։ Սակայն 30 տարի անց` հեղափոխության, ներքին պառակտման, անհեռատեսության հետևանքով, հայերը կորցրեցին Ղարաբաղի հիմնական մասը, ինչպես նաև կանգնեցին անկախության կորստի վտանգի առջև։

Մտավոր ներուժով հայտնի հայ ազգը` փաստացի չկարողացավ տնօրինել այն, ինչ նրանք ձեռք էին բերել բառացի արյունով և երկաթով։ Հայերը գերադասեցին արևմտյան կեղծ, իրենց հետ որևէ կապ չունեցող արժեքները` իրենց ձեռքբերումներին, գերադասեցին սուտ խոստումները իրենց կանխատեսելի ներկայից։ Հիմա` անկախությունից շուրջ 30 տարի անց` նրանք ունեն Հայաստանի գոյության խնդիր»