Search
Close this search box.

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացումը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների շահերին. Պուտին

Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակի առիթով հղած շնորհավորանքում։ Այս մասին տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահը հեռագիր է հղել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային եւ հոգեւոր մերձության բարի ավանդույթների վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգուն համապատասխան, անշուշտ, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հաստատվել են սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում եւ կառուցողական փոխգործակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ ԱՊՀ շրջանակներում։