Search
Close this search box.

Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում 2 օր առաջ կրակոցներ են հնչել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Այնքան շատ են հնչում կրակոցները, որ արդեն չենք էլ ֆիքսում։ Կրակոցներ հնչել են, բայց քիչ են եղել։ Կրակոցների հետեւանքով վնասներ չեն եղել։ Տեւել է մոտ կես ժամ։ Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները»,- ասաց նա։

Մեր հարցին՝ Գեղարքունիքի մարզպետն արդյոք այցելե՞լ է Գեղամասար, Ավետյանն ասաց՝ դեռ ոչ. «Մարզպետը դեռ չի եկել համայնք, բայց ասում են՝ վաղը գուցե այցելի։ Ես սպասում եմ իր զանգին։ Եթե չգա, ապա հաստատ միջոցներ կձեռնարկենք։ Եթե դա էլ պատրաստ չեղան անելու, նշանակում է՝ ուղղակի ժամանակ են երկարացնում, որ իրենց ուզածն անեն»։

Հիշեցնենք, որ Գեղամասարի բնակիչները մի քանի օր առաջ փակել էին Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը։ Նրանք բողոքում էին համայնքների խոշորացման վերաբերյալ որոշման դեմ։ Բնակիչները ճանապարհը բացեցին այն պայմանով, որ իրենց բարձրացրած հարցը լուծում կստանա։