Search
Close this search box.

«Շուշիի հռչակագրից հետո` բոլոր ադրբեջանցիները թուրքական գործակալներ են» ռուս առաջատար արևելագետի ուշագարավ խոսքը

Ռուս առաջատար արևելագետ Եվգենի Սատանովսկին իր հեղինակային «Арммагедоныч» հաղորդման ընթացքում խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերություններից
«2021թ.-ի հունիսի Շուշիի հռչակագրից հետո` բոլոր ադրբեջանցիները, որոնք ապրում են դրսում, այդ թվում` ՌԴ-ում, հանդիսանում են թուրքական ազդեցության գործակալները, այսինքն` թուրքական շահերի առաջմղման գործիքները։ Սա ուղիղ և հստակ նշված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված հենց Շուշիի հռչակագրում … Եվ եթե այսպես գնա, թուրքերը վաղը մեզանից պահանջելու են Աստրախանը և Կազանը։ Միթե՞ ժամանակը չէ վերականգնելու Կարմիր բանակը, Կարմիր բանակի ավանդույթները։

1920 թ.-ին այդ բանակը մտավ Բաքու. Չէ՞ որ այդ բանակի ժամանակ` ոչ կար` «մեկ ազգ` երկու երկիր» կարգախոսը, ոչ էլ` «թուրքական Ադրբեջանը». Մտքներով անգամ չէր անցնի իրենց համարել թուրքական աշխարհի մաս. Երևի թե, պետք է վերականգնել Կարմիր բանակը։ Մտածել է պետք այդ ուղղությամբ»