Search
Close this search box.

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները կանգնեցնում երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը՝ պոկելով փակցված Արցախի դրոշը

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերի մասնակցությամբ այսօր նոր միջադեպ է տեղի ունեցել: Նրանք կանգնեցրել են երեխաների տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, ստուգել, միաժամանակ պոկել են միկրոավտոբուսին փակցված էմբլեմները, մասնավորապես` Արցախի դրոշը:

Տեսանյութը տարածվել է տելեգրամյան ալիքներով: Տեղի ունեցածը նկատել և օգնության են հասել ռուս խաղաղապահները, ովքեր ճանապարհել են երեխաներին: