Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի հարձակողական մարտի վարման գործողություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Անձնակազմը հմուտ և ներդաշնակ գործողություններով ոչնչացրել է պայմանական հակառակորդի կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները՝ կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով և, անցնելով հակառակորդի թիկունք, բարենպաստ պայմաններ է ստեղծել յուրային ստորաբաժանումների գործողությունների համար։