Search
Close this search box.

Մենք կշարունակենք աշխատել Թուրքիան աշխարհի ամենաուժեղ գերտերության վերածելու ուղղությամբ․ Էրդողան

Իշխող կոալիցիան կմասնակցի 2023 թվականի ընտրություններին և մտադիր է վերականգնել ժողովրդի վստահությունը և շարունակել նրան ծառայելը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլի Աթաթուրք մշակութային կենտրոնում «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ, հաղորդում է Անադոլուն։

Էրդողանն ասել է, որ կիրակի կմեկնի ԱՄՆ, իսկ երկուշաբթի օրը Նյու Յորքում, ՄԱԿ գլխավոր գրասենյակի դիմաց, կմասնակցի 36 հարկանի թուրքական տան բացմանը «Մենք կշարունակենք աշխատել Թուրքիան աշխարհի ամենաուժեղ գերտերության վերածելու ուղղությամբ», հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը նաեւ իր նոր գիրքը կներկայացնի այն երկրների ղեկավարներին, որոնց հետ կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Գիրքը կոչվում է «Հնարավոր է ավելի արդար աշխարհ»: Գիրքը թուրքերենից թարգմանվել է անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով:

Թուրքիայի ղեկավարն իր աշխատանքում մատնանշում է գլոբալ քաղաքականության երկընտրանքները, մասնավորապես՝ անարդարությունը, միգրացիոն ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը և իսլամաֆոբիայի խնդիրը, ինչպես նաև ՄԱԿ -ի օրինակով բացահայտում է աշխարհում առկա խտրականությունն ու երկակի չափանիշները: