Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում, ընդդիմությունը կսկսի փողոցային պայքարը. Իշխան Սաղաթելյան

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվելու փողոցային պայքարից։ Շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի չեզոքացնել մեր երկրին սպառնացող վտանգներն ու կանխել Հայաստանի թուրքացումը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք փողոցային ակցիաների ու գործողությունների։

«Այսօր ընդդիմությանը հիմնականում քննադատում են հենց նրա համար, որ փողոցային պայքար տեղի չի ունեում, իսկ միայն խորհրդարանական աշխատանքով այն, ինչ կատարվում է մեր երկրում, դրա դեմն առնել չենք կարող»,- ասաց Սաղաթելյանը։