Search
Close this search box.

Մահվան դեպքերի աճ ունենք. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252082 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1639000 վերջին մեկ օրում` 5413 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10766 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 117-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 235030 անձ` վերջին մեկ օրում 614 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5101 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է: