Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջնակի առողջական վիճակից

7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Այս մասին հայտնում են ԲԿ-ից:

Աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին:

Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից: