Search
Close this search box.

Արարատի մարզպետը փոշմանել է

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը, այս մասին Aysor.am-ին ասաց ինքը՝ Թևոնյանը։

Թևոնյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին, սակայն այն չէր ստորագրվել։

Նա ասաց, թե հրաժարական ներկայացնելը հապճեպ որոշում է եղել, սակայն հիմա որոշել է շարունակել կրկին աշխատել որպես մարզպետ։