Search
Close this search box.

Մահվան ևս 21 դեպք ունենք. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 251323 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1633587 վերջին մեկ օրում` 6049 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10649 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 237-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 234416 անձ` վերջին մեկ օրում 506 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 5075 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1183 է: