Search
Close this search box.

Ադրբեջանի իշխանությունները հաստատել են իրանցի վարորդների ձերբակալության մասին տեղեկությունները

Ադրբեջանի իշխանությունները հաստատել են իրանցի վարորդների ձերբակալության մասին տեղեկությունները: Նրանք մեղադրվում են Ադրբեջանի տարածք «անօրինական» մուտք գործելու մեջ:

«Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ձերբակալված իրանցի վարորդների նկատմամբ, որոնք «անօրինական կերպով» մուտք են գործել Ադրբեջանի տարածք », — հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ադրբեջանական կողմը պնդում է՝ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։ Ոստիկանությունը նրանցից պահանջում է տուգանք վճարել։

Վարորդներին հաջողվել է միայն հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։