Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 657 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 657 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249803 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1621916 վերջին մեկ օրում` 5067 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10068 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 220-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 233521 անձ` վերջին մեկ օրում 416 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5034 է: