Search
Close this search box.

Ադրբեջանցիները իրանցիներին հարցրել են՝ ինչ գործ ունեին Երևանում․ ահազանգ Իրանից

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը գրում է.

«Ինստագրամի իրանահայ օգտատերերից մեկը իր հետևորդների շրջանում հարցում է կազմակերպել առ այն, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ Ադրբեջանի ուժայինները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական մեքենաները և գումար պահանջում: Մի քանի օգտատեր պատասխանել են, որ տեղեկությունը ճիշտ է, մեքենաները զննել են, հարցրել՝ ինչ գործ ունեին Երևանում և 12 դոլար պահանջել»: