Search
Close this search box.

Նոր նշանակում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբում. ո՞վ է շտաբի պետի առաջին տեղակալը

Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»:

Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քոչունցը նշանակվել էր գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։