Search
Close this search box.

Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված «Շանթի Յուրան» գնացել է Հայաստանից. նոր մանրամասներ

ArmLur.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը Հայաստանում չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նրա մտերիմներից մեկը՝ նշելով, որ այլ բան ասել չի կաող միայն կարող է հայտնել, որ նա հանրապետությունում չէ:

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ Քննչական Ծառայություն հարցաքննության են հրավիրել գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանի եղբորը՝ Սամվել Ղարիբյանին: ՀՔԾ-ում վերջինիս ասել են, որ նա եւս ցուցմունք տա Աղվան Հովսեփյանի դեմ, սակայն վերջինս ասել է, որ ինքը ասելիք չունի իր եղբոր դիմումի մասով եւ որեւէ ցուցմունք չի տվել:

Գրել էինք, որ Աղվան Հովսեփյանի դեմ անձամբ ցուցմունք է տվել նրա ընկեր Յուրա Ղարիբյանը՝ բոլորին հայտնի «Շանթի Յուրան»: Փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց նրա մտերիմներից մեկը՝ հայտնելով, թե նա Հանրապետությունում չէ:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: