Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել եք միկոնոսյան հանգստը, որքա՞ն գումար եք ծախսել Հունաստանում․ Արեգնազ Մանուկյանը՝ ԱԺ նախագահին

Հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել. սա իմիջիայլոց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի մեկնարկից հետո նշեց «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը:

Արեգնազ Մանուկյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով. «Որպես ԱԺ նիստեր վարող, դուք նախորդ նիստերում գերազանցել եք ձեր լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները:

Հուսով եմ, որ հետայսու այդպես չի լինի: Ինչում եմ հուսով, քանի որ ենթադրվում է այն օրերին, ինչ-ինչ պատճառներով, լարված եք եղել, իսկ հիմա դատելով համացանցում առկա ձեր ու ձեր ընկերների միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցային կադրերից, լարվածությունը պետք է անցած լինի:

Ի դեպ, ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա»: