Search
Close this search box.

Օրենքով գող է մահացել բանտում

Օրենքով գող Նոդար Ջինչվելաշվիլիին մահացած են գտել Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի կալանավայրում, հայտնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը:

63-ամյա Ջինչվելաշվիլին քրեական շրջանակներում հայտնի էր «Շոշիա» մականունով:

ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Քութայիսիի հանցավոր կլանի անդամ էր: Ջինչվելաշվիլին 7 անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ գողություն, կողոպուտ, զենք պահելու, չորս անգամ՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:

Վերջին անգամ նա ձերբակալվել էր 2019 թվականին:

Քրեական հեղինակության մահվան պատճառները չեն նշվում: