Search
Close this search box.

Այդ վարչությունը չէ՞, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.

«Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել է այս անդորրագիրը, համաձայն որի Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի բաշիբոզուկներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։

Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տելեգրամյան ալիքներից մեկն իբր հերքել է այս տեղեկատվությունը՝ որպես միակ իբր փաստարկ նշելով, թե անդորրագիրը տրամադրված է Ադրբեջանի Հարավային գլխավոր մաքսատան վարչության կողմից։

Իրականում դա այդպես է, սակայն հարց է ծագում՝ արդյո՞ք, հենց այդ վարչությունը չէ՞, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին»։