Search
Close this search box.

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին բեռնատարների վարորդներից 100 դոլար են գանձում․ ահա թե ինչ ստացական են տալիս

ՀՀ Անվտանգության ծառայությունը հաստատել է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Ըստ որոշ լուրերի նաև գանձվում է 100 դոլար:

Իհարկե Ադրբեջանն արդեն մի քանի օր է ինչ մեր դիվանագիտության քար լռության պայմաններում քարոզչական ենթահող է պատրաստում իր քայլի համար:

Վերջին օրերին նրանք ակտիվորեն հավակնում էին, որ իրանական բեռնատարներն անօրինական կերպով սնունդ ու վառելիք են փոխադրում «ադրբեջանական տարածքներ» (Արցախ):

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարկարյան
Այդ ընթացքում հիշյալ քարոզչությունը չեզոքացնելու համար զրո արձագանք հայկական կողմից:
Ի դեպ, ՀՀ ԱԱԾ-ի հայտարարությունն էլ իր տեսակի մեջ յուրօրինակ ու եզակի է: Հայտարարության մեջ կրկին անգամ օգտագործվել է տարածքի ադրբեջանական կեղծ անվանումը: