Search
Close this search box.

Վրացի կինը 4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար է գողացել իրաքցի գործարարից

Վրացի կինը 4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար է գողացել իրաքցի գործարարից: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

Ըստ «Ռուդավի» լրատվականի, միջադեպը տեղի է ունեցել Իրաքյան Քրդստանի Դահուկ քաղաքում: Ոստիկանները գումարի և ոսկու մեծ մասը վերադարձրել են տիրոջը, սակայն կողոպտչին չեն ձերբակալել, քանի որ նա արդեն լքել էր Իրաքյան Քրդստանը:

Հաղորդվում է, կինը, ով որպես տնտեսուհի էր աշխատում տեղի գործարարի մոտ, նախատեսում էր սեպտեմբերի 3-ին կողոպտել տունը երեք անձանց հետ միասին: Տեսահսկման տեսախցիկների պատճառով կողոպտիչները որոշել են թույլ տալ երկու դիմակավորված տղամարդու մուտքը գործարարի տուն, որպեսզի չկասկածեն կնոջը:

Եռօրյա խուզարկությունից ու հետաքննությունից հետո ոստիկանները պարզել են, որ վրացի կինը Իբրահիմ Խալիլի սահմանային անցակետով փախել է Թուրքիա և իր հետ տարել 20 հազար դոլար: Վրացուհու հետ կապի ունենալու պատճառով հետաքննություն է ընթանում 20 կասկածյալի վերաբերյալ, որոնցից երեքն արդեն ձերբակալված են: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ սա Դահուկի պատմության մեջ ամենամասշտաբային գողությունն է: