Search
Close this search box.

Վարդենիսում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։

Նրա փոխանցմամբ՝զինծառայողի ընտանիքը դիմել է Կարմիր Խաչին և չի հաստատվել զինծառայողի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը։
Զինվորի անհետանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ զորամասն ինքնակամ լքելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Ն.Աղաբաբյանը։ Նա հունվար ամսից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա։