Search
Close this search box.

Զույգ զինվոր թոռներին կորցրած տատը պահանջում է, որ Փաշինյանը հրապարակավ ներողություն խնդրի

44 օրյա պատերազմում երկու զինվոր թոռներին կորցրած Զեփյուռ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պրն.Փաշինյան ,հրապարակավ ներողություն խնդրեք ” գունագեղ” բառի համար , քանզի հայրենիք ենք կորցրել և երեք տարվա սերունդ … քանզի գերիներ ունենք ու անհետ կորածներ…
Հայրենիքի անկախության օրը պետք է նշվի չափի մեջ ,ելնելով իրավիճակից…
Մեր տղաները գիտակցաբար են գնացել զոհվելու հանուն մեր ինքնության ։

… նայեք եռաբլուրում սվսվացող դրոշներին, այնտեղ ձեր տղայի տարիքի տղաներ են հանգչում…
…Աստված մի արասցե ,եթե նորից պատերազմ սկսվի, հավաքագրեք այն փախածներին , ովքեր զվարճանում էին ռեստորաններում ,երբ մենք մեր երեխաների կտորներն էինք ման գալիս դիահերձարաններում։