Search
Close this search box.

Ինչո՞ւ չի վճարվում կանխիկ եղանակով կենսաթոշակը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը. ՀայՓոստի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗️
Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,

ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

ՀայՓոստ