Search
Close this search box.

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Օգնականը հաստատում է

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ն հաստատեց մարզպետի օգնականը՝ Քրիստինե Պողոսյանը։

«Հրաժարականի դիմում ներկայացրել է, բայց այլ մանրամասների չեմ տիրապետում, տեղեկություն չունեմ»։

Մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում, նշվում է, որ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ոչ իր կամքով։

Պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը մտադիր է Գարիկ Սարգսյանին նորից նշանակել Արարատի մարզպետ։

Ըստ մեկ այլ վարկածի՝ Թևոնյանն իր սեփականություն հանդիսացող Երասխի օղու կոնյակի գործարանում ակտիվ տեղափոխություններ է անում: Տեղեկություններ կան, թե Երասխի կողմից Արմաշի լճերի ուղղությամբ, որտեղ հայկական կողմը թշնամու կրակից երեք զոհ ունեցավ, ներքին պայմանավորվածություններով մեր հենակետերը պետք է որոշակի տարածք զիջեն։ Ուստի մարզպետը մտահոգված է իր սեփականությամբ, ոչ թե սահմանային փոփոխություններով։

Նշենք, որ երեկ տելեգրամյան ալիքներում տեղեկություն կար, որ Փաշինյանը ստորագրել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, որը ԱԳՆ-ն հիվանդ մտքի արգասիք որակեց, սակայն աղբյուրը պնդեց իր տեղեկությունը։