Search
Close this search box.

Երկրորդն ենք․ J խմբի մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո. աղյուսակ

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնել՝ վաստակած 11 միավորով։

Լիխտենշտեյնի հետ տնային խաղում (1-1) մեր ընտրանին կարևոր միավորներ կորցրեց, բայց Հյուսիսային Մակեդոնիա- Ռումինիա խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ իրավիճակը փոքր-ինչ կայունացավ ու Հայաստանի հավաքականը շարունակում է ընթանալ երկրորդ տեղով։

Ընտրական ցիկլի հաջորդ հանդիպումները կկայանան հոկտեմբերին, որի ընթացքում Հայաստանի հավաքականը երկու արտագնա խաղ կանցկացնի։ Խոակին Կապառոսի սաները նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցեն Իսլանդիայի հետ, ապա հոկտեմբերի 11-ին Բուխարեստում կխաղան Ռումինիայի հետ։