Search
Close this search box.

ՌԴ ԱԻ նախարարը մահացել է օպերատորի կյանքը փրկելիս

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում ընթացող վարժանքների ժամանակ: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Ցավով հայտնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս։ Դեպքը տեղի է ունեցել Նորիլսկում, միջգերատեսչական վարժանքներին՝ մարդու կյանք փրկելու ժամանակ», – նշված է հայտարարության մեջ։

Զինիչևը 55 տարեկան էր։

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է նախարարի ողբերգական մահվան մանրամասները․ «Նա և օպերատորը կանգնած էին ժայռի եզրին: Օպերատորը սայթաքել է և ընկել ջուրը։ Բավականաչափ ականատեսներ կային. ոչ ոք նույնիսկ չի հասցրել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երբ Զինիչևը ջուրն է նետվել օպերատորից հետևից և բախվել դուրս ցցված քարին։

Մահացել է որպես փրկարար»,-նշել է նա։

Մահացել է նաև օպերատորը։