Search
Close this search box.

Իշխանությունից պահանջում եմ չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Ես ևս միանում եմ 2020 թվականի ավերիչ պատերազմի արդյունքում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ իշխանությունից պահանջելով չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը»։

Եթե նույնիսկ փոքր, խորհրդանշական միջոցառումներ նախատեսվեն, ապա դրանք պետք է լինեն առավելագույնը զուսպ՝ առանց ավելորդությունների, ճոխությունների և համերգային մասի»։