Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ՝ ժողովրդին հայտնի Ավազի հանքերի հատվածում բախվել են Honda և MAN մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով էլ Honda-ն տապալել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։