Search
Close this search box.

ՔՊ-ն որոշել է, թե ում թեկնածությունը կառաջադրի Սյունիքի համայնքներում, Գյումրիում ու Դիլիջանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՏԿԵ նախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարչության որոշման համաձայն՝

.Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը,

.Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը,

.Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը,

.Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը,

.Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը,

.Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը։