Search
Close this search box.

Հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, որդու դին դիահերձարանից վերադարձրել են 11 ամիս անց

Սեպտեմբերի 5-ին Արցախի Մարտունի քաղաքը վերջին հրաժեշտն է տվել 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Թալիշի համար մղվող մարտերում մանկության և մարտական ընկերոջ՝ Արսեն Աղասյանի հետ մարտիրոսված հայորդի՝ շարքային Մհեր Աբրահամյանին։

Արցախյան 44-օրյա պատերազմում Մարտունիի պաշտպանության ժամանակ նահատակվել է նաև Մհեր Աբրահամյանի հայրը՝ Նիվո Աբրահամյանը։
Մհերի հոր աճյունը 10 ամիս առաջ է ամփոփել Մարտունի քաղաքի գերեզմանոցում։
Մհեր Աբրահամյանի աճյունը 11-րդ ամիսն է լրանում գտնվում էր Հայաստանի դիահերձարններից մեկում է և միայն ճարահատյալ մոր, հարազատների, ընկերների երկար որոնումներից հետո վերադարձրին Մհերի դին…

Մի թաքցրեք զոհվելուց 11 ամիս անց սակայն դեռ ճանաչելի մեր հերոսների աճյունները…